Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՈՒրուգվայում Լեռնային Ղարաբաղի հարցով համաժողով կանցկացվի

ՈՒրուգվայում Լեռնային Ղարաբաղի հարցով համաժողով կանցկացվի
01.09.2016 | 12:10

ՈՒրուգվայում սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հարցով համաժողով կանցկացվի, որը կհամընկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյա անկախության տոնակատարության հետ՝ հաղորդում է Prensa Armenia գործակալությունը:

«ԼՂ հարցով համաժողովն ՈՒրուգվայում մի հարթակ է, որը միավորում է սոցիալական ակտիվիստներին, ակադեմիկոսներին և օրենսդիրներին և որի նպատակն է հարստացնել և խթանել երկրի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու և խաղաղ լուծում գտնելու հարցում»,- ասվում է միջոցառման կազմակերպիչ ՈՒրուգվայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ: Ըստ կազմակերպիչների` համաժողովի անդամները կներկայացնեն և կհրապարակեն հետազոտությունների արդյունքներ և քննարկումներ կկազմակերպեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերի շուրջ:


Համաժողովին ներկա կգտնվի ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, կմասնակցեն նաև սենատորներ Ռաֆայել Միքելինին, Ռուբեն Մարտինես ՈՒելմոն, պատգամավորներ Դանիել Ռադիոն, Սուսաննա Պերեյրան, Պաբլո Աբդալան, ուրուգվայցի փաստաբան և մարդու իրավունքների մասնագետ Օսկար Լոպես Գոլդարասենան:

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ